Foto

Նեյմարը, Կավանին ու Դանին «Բավարիայի» հետ խաղում ՊՍԺ-ին հաղթանակ բերեցին

Չեմպիոնների լիգայում երկրորդ տուրի խմբային փուլի բոլոր խաղերն արդեն կայացել են: Օրվա կենտրոնական հանդիպումը կայացել է Փարիզում, որտեղ «Պարի Սեն-Ժերմենը»՝ Նեյմարի և Կավանիի գլխավորությամբ ընդունել է «Բավարիային»: Գերմանիայի չեմպիոններն անսպասելիորեն պարտվել են 0։3 հաշվով: Այդ մասին գրում է vesti.ru-ն:

«ՊՍԺ»-ում, բրազիլացի Նեյմարի մուտքով ոչ միայն աճում են թիմի ներքին սկանդալները, այլև ստեղծվում է խաղային նոր մոդել, որի առաջին «զոհերից» մեկն էլ «Բավարիան» էր: Փարիզցիների կողմից գոլերի հեղինակ են դարձել այն ֆուտբոլիստները, ովքեր ներգրավված էին վերջին սկանդալում՝ Դանի Ալվեշը, Նեյմարն ու Կավանին: Թվում է, նրանք իրենց տարաձայնությունները հանուն Մյունխենի դեմ հաղթանակի թողել են հանդերձարանում:

Vesti.am