Հայտնի է, թե երբ և որտեղ կանցկացվի Եվրոպայի 2020 թվականի առաջնության վիճակահանությունը:
Ինչպես հայտնում է Իռլանդիայի ֆուտբոլային ասոցացիայի պաշտոնական կայքը, միջոցառումը տեղի կունենա 2018 թվականի դեկտեմբերի 2-ին, Իռլանդիայի մայրաքաղաք Դուբլինում:
Եվրոպայի 2020 թվականի առաջնության կիսաեզրափակիչն ու եզրափակիչը կկայանա Լոնդոնում:
Հիշեցնենք` «Եվրո-2020»-ն առաջին անգամ կանցկացվի 13 քաղաքներում` Լոնդոնում, Մյունխենում, Հռոմում, Կոպենհագենում, Բուխարեստում, Ամստերդամում, Դուբլինում, Բիլբաոյում, Բուդապեշտում, Բրյուսելում, Բաքվում, Սանկտ-Պետերբուրգում և Գլազգոյում:
Vesti.am









