2017 թվականին ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունն առաջին անգամ կազմակերպում է «Հայաստանի Հանրապետության գյուղական մարզական խաղեր» միջոցառումը: Այդ մասին հայտնում են ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության մամուլի ծառայությունից:
Միջոցառումը մեկնարկել է 2017 թվականի օգոստոսին Հայաստանի Հանրապետության գյուղական համայնքներում: Առաջին գյուղական խաղերի եզրափակիչ փուլը տեղի կունենա հոկտեմբերի 1-4-ը՝ Վանաձորում:
Նշենք, որ ծրագրին մասնակում են գյուղերում բնակվող 20 տարեկանից բարձր տղամարդկանց և 16 տարեկանից բարձր կանանց ՀՀ մարզերի հավաքական թիմերը: Մասնակիցները մրցելու են ատլետիկական հնգամարտի ծրագրով:









