Foto

Կարեն Մարգարյանը՝ Եվրոպայի պատանիների բրոնզե մեդալակիր

Կոսովոյում շարունակվող ծանրամարտի մինչև 15 և 17 տարեկան պատանիների Եվրոպայի առաջնությունում այսօր Հայաստանը երկու մասնակից ուներ 17 տարեկան տղաների 77 կգ քաշային կարգում:

ՀԱՕԿ լրատվականի փոխանցմամբ, Կարեն Մարգարյանը երկամարտի 296 կգ-ով բարձրացավ պատվո պատվանդանի երրորդ աստիճան: Նա փոքր բրոնզ նվաճեց  նաև պոկում վարժությունում (136 կգ): Մեր երկրորդ ներկայացուցիչը՝ Արա Աղանյանը,  նույնպես փոքր բրոնզե մեդալի արժանացավ, սակայն հրում վարժությունում (162 կգ):