«Մանչեսթեր Յունայթեդի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Մոսկվայում խոսել է Չեմպիոնների լիգայի երկրորդ տուրի խաղից իր սպասելիքների մասին: Անգլիական թիմը կմրցի «ԲԿՄԱ»-ի հետ:
«Անցած անգամ Ռուսաստանում մենք խաղացինք «Ռոստովի» դեմ: Այն ժամանակ ես ուրախ էի տեսնել տրիբունաներում բազմաթիվ հայ երկրպագուների, որոնք աջակցում էին ինձ, եկել էին դրոշներով: Հույս ունեմ, որ այս անգամ էլ այդպես կլինի: Ես շատ շնորհակալ եմ նրանց աջակցության համար»,- Մխիթարյանի խոսքն է մեջբերում sovsport-ը:
«ԲԿՄԱ» - «Մանչեսթեր Յունայթեդ» հանդիպումը տեղի կունենա սեպտեմբերի 27-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով 22:45-ին:
Vesti.am









