Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի նախագահ Էբրահիմ Ազիզին հայտարարել է, որ Իսրայելի անվտանգության նոր դոկտրինն արդեն իսկ ձախողվել է։
Նրա խոսքով՝ այդ դոկտրինը չի կարող ապահովել երկրի անվտանգությունը կամ ժամանակ շահել նրա համար։
«Այս կեղծ ու թշնամական ռեժիմի անվտանգության նոր դոկտրինը տապալվել է։ Այն ձեզ ոչ ելք է տալիս, ոչ էլ ժամանակ է շահում ձեզ համար։ Ձեր ընտրած ուղին անխուսափելիորեն տանում է դեպի կործանում, որն իրականացվելու է քաջարի իրանցի ժողովրդի և Դիմադրության ճակատի ձեռքով»,— X սոցիալական ցանցում գրել է Ազիզին։
Իրանցի խորհրդարանականը նշել է նաև, որ նոր ռազմավարությունն ի զորու չէ փրկություն դառնալ Իսրայելի համար։ Հատկանշական է, որ իր հայտարարությունը նա հրապարակել է եբրայերենով։









