Foto

Ծանրամարտի կանանց Հայաստանի թիմը չի մասնակցի աշխարհի առաջնությանը. NEWS.am Sport

Ծանրամարտի կանանց Հայաստանի հավաքականը չի մասնակցի նոյեմբերին ԱՄՆ-ի Անահայմ քաղաքում կայանալիք աշխարհի առաջնությանը, քանի որ այս պահին աշխարհի առաջնությունում մեդալի հավակնորդ ծանրորդ դեռևս չունենք:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց թիմի գլխավոր մարզիչ Արտաշես Ներսիսյանը:

«Դեռևս ուժեղ թիմ չունենք և անիմաստ եմ համարում ուղղակի մասնակցության համար մեկնել ԱՄՆ, մեծ ծախսեր անել, բայց մեդալի համար չպայքարել:

Օլիմպիական վարկանիշային տարի չէ, այդ պատճառով չենք մտահոգվում աշխարհի առաջնությանը չմասնակցելու համար:

Աշխարհի առաջնությանը չմասնակցելու որոշումը կայացրել ենք մարզչական շտաբով: Կպատրաստվենք 2018 թվականի աշխարհի առաջնությանը, երբ արդեն մեդալային պայքարի դուրս կգանք: Իսկ իրականությունն այն է, որ այս պահին դեռևս մենք պատրաստ չենք մեդալի համար պայքարել, մեդալի հույս չունենք»,- ասաց Արտաշես Ներսիսյանը:

Ծանրորդուհիները պատրաստվում են  երիտասարդների Եվրոպայի առաջնությանը:

Մանրամասները՝ NEWS.am Sport-ում: