Foto

«Երևան օփեն». Հայաստանի շախմատիստները պահպանում են առաջատարի դիրքերը

Հայաստանի շախմատի ակադեմիայում ընթացող «Երևան օփեն» միջազգային մրցաշարի յոթ տուրերից հետո մրցաշարային աղյուսակը գլխավորում են միջազգային վարպետ Արման Միքայելյանը և գրոսմայստեր Կարեն Գրիգորյանը: Այդ մասին հայտնում են ՀԱՕԿ լրատվականից:

Նրանք ունեն 6-ական միավոր: Եվս ութ շախմատիստ, այդ թվում Հայաստանի երեք ներկայացուցիչ, վաստակել է 5.5-ական միավոր և բաժանում է 3-10-րդ տեղերը:

Այսօր կկայանա նախավերջին՝ ութերորդ տուրը: