Foto

Դե Խեան բանակցություններ է վարում Մանչեսթեր Յունայթեդի հետ պայմանագրի երկարաձգման շուրջ

«Մանչեսթեր Յունայթեդի» դարպասապահ Դավիդ դե Խեան կարող է երկարաձգել պայմանագիրը մանկունիացիների հետ:

26-ամյա ֆուտբոլիստի գործող պայմանագիրն ուժի մեջ է մինչև 2019 թվականի ամառը, բայց կողմերն արդեն այն երկարաձգելու շուրջ բանակցություններ են վարում:

«The Independent»-ի փոխանցմամբ, ՄՅՈւ-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն ևս կողմ է, որ Դե Խեան որքան հնարավոր է երկար մնա թիմում:

Vesti.am