Լոնդոնի և Նյու Յորքի բորսաներում էլեկտրոնային վաճառքի ընթացքում նավթի համաշխարհային գները նվազել են: Gazeta.ru-ի փոխանցմամբ՝ այդ մասին վկայում են վաճառքի տվյալները։
Նյու-Յորքի «NYMEХ» («New York Merchantile Exchange») բորսայում «WTI» («Light Sweet») տեսակի նավթի գինը նվազել է 0,28 տոկոսով, հասնելով բարելի համար 50,52 դոլարի։ Լոնդոնի «IСE» («Inter Continental Exchange Futures») բորսայում «Brent» տեսակի նավթի գինը նվազել է 0,12 տոկոսով՝ հասնելով բարելի դիմաց 56,79 դոլարի:
Vesti.am