Foto

Երկու հայ ըմբիշ հանդես կգա բանակայինների աշխարհի առաջնության եզրափակչում

Լիտվայի Կլայպեդա քաղաքում ընթացող բանակայինների աշխարհի առաջնությունում հունահռոմեական ոճի երկու հայ ըմբիշ անցել է եզրափակիչ փուլ:

Ինչպես հայտնում են ՀԱՕԿ լրատվականից, այսօր երեկոյան ոսկե մեդալի համար կպայքարեն Կարեն Ասլանյանը (66 կգ) և Արմեն Հակոբյանը (71 կգ):