«2017-ի 8 ամսվա ընթացքում ուղևորահոսքի աճը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ կազմել է 25,5 տոկոս»,-լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Սերգեյ Ավետիսյանը։
«Թռիչք-վայրէջքների ավելացումը կազմել է 22 տոկոս, 1 մլն 660 հազար մարդ է տեղափոխվել երկու օդանավակայաններով», - ասաց Սերգեյ Ավետիսյանը՝ նշելով, որ չվերթներն իրականացվում են 26 ավիաընկերության կողմից։
Ավետիսյանը չբացառեց իսրայելական ավիաընկերությունների մուտքը հայկական շուկա:
«Տարվա սկզբից առ այսօր Գյումրու օդանավակայանը սպասարկել է շուրջ 56 հազար ուղևորի։ Օդանավակայանի վերաբերյալ հետաքրքրությունն օր օրի ավելանում է թե՛ արդեն այստեղ ներկայացված ավիաընկերությունների կողմից, թե՛ նոր ավիաընկերությունների կողմից», - նշեց ՔԱԳՎ պետը։
Vesti.am