Սեպտեմբերի 17-24-ը Նորվեգիայի Բերգեր քաղաքում ընթանում է խճուղային հեծանվավազքի աշխարհի առաջնությունը, որին Հայաստանից մասնակցում է ներկայումս ԱՄՆ-ում բնակվող և մարզվող Հրաչյա Շաբոյանը՝ աշխարհի չեմպիոն Մեսրոպ Շաբոյանի որդին:
ՀԱՕԿ լրատվականի փոխանցմամբ, Հրաչյան հանդես է գալու երիտասարդների առաջնությունում և սեպտեմբերի 23-ին մեկնարկելու է 135 կմ խմբային վազքում:









