Լոնդոնի և Նյու Յորքի բորսաներում էլեկտրոնային վաճառքի ընթացքում նավթի համաշխարհային գները նվազել են: Gazeta.ru-ի փոխանցմամբ՝ այդ մասին վկայում են վաճառքի տվյալները։
Նյու-Յորքի «NYMEХ» («New York Merchantile Exchange») բորսայում «WTI» («Light Sweet») տեսակի նավթի նոյեմբերյան ֆյուչերսները նվազել են 0.02 տոկոսով, հասնելով բարելի համար 50.68 դոլարի։
Լոնդոնի «IСE» («Inter Continental Exchange Futures») բորսայում «Brent» տեսակի նավթի նոյեմբերյան մատակարարումների գինը նվազել է 0.16 տոկոսով՝ հասնելով բարելի դիմաց 56.20 դոլարի:
Vesti.am