Foto

Խաղին լավ պատրաստ չէի. Արոնյան

«Մաքսիմի հետ 2-րդ պարտիայում փորձում էի զարմացնել ֆրանսիացուն, սակայն իմ ընկերը փորձում էր գուշակել քայլերս և հակագրոհ կազմակերպել։ Վաշյե-Լագրավը հրաշալի խաղ էր ցուցադրում։ Երեկվա ոչ-ոքիից հետո ես այսօր խառնվել էի և լիովին պատրաստ չէի այօրվա խաղին։ Վերջին քայլերին իմ ֆիգուրները շատ լավ դիրքում էին, և ես ճիշտ պայքար էի տանում։ Մաքսիմն ամեն կերպ փորձում էր զարմացնել ինձ, խուճապի մատնել, սակայն իմ ճիշտ պայքարի շնորհիվ  հանդիպումը ոչ-ոքի ավարտվեց։ Հուսով եմ վաղը ձեզ ավելի գեղեցիկ խաղ կցուցադրեմ»,- մեկնաբանել է Լևոն Արոնյանը։

Vesti.am