Սեպտեմբերի 16-ին՝ Երևանում կայացավ նորաձևության և գեղեցկության ամենամյա խոշորագույն և արդեն ավանդույթ դարձած իրադարձությունը՝ «Oriflame Fashion Weekend» նախագիծը, որն անցկացվեց մեր մայրաքաղաքի պատմամշակութային հրաշալի վայրերից մեկում՝ Երևանի երկաթուղային կայարանում:
2017 թվականին «Oriflame Fashion Weekend» նախագիծն ընդլայնել է իր մասշտաբները` միավորելով հայազգի ճանաչված 30 անուն և սկսնակ հագուստի դիզայներ-մոդելավորողների ինչպես Հայաստանից, այնպես էլ Հայաստանի սահմաներից դուրս (ԱՄՆ, Ֆրանսիա), ովքեր իրենց նոր հավաքածուներով հանդես կգան երկօրյա շոու-ցուցադրությունների ժամանակ: Նախագիծն ունի նաև մրցութային մաս, որին մասնակցում են սկսնակ դիզայներներ. նրանց ևս իրենց հավաքածուները ցուցադրելու հնարավորություն է ընձեռված: Հաղթողի համար սահմանված է նաև հատուկ մրցանակ՝ «Oriflame Fashion Award»՝ իր նոր հավաքածուի ստեղծման համար:Լուսանկարները՝ Աստղիկ Հովհաննիսյանի