Foto

Սուրեն Կարայանը աշխատանքային այցով մեկնելու է ԻԻՀ

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը աշխատանքային այցով սեպտեմբերի 16-ին մեկնելու է Իրանի Իսլամական Հանրապետություն: Այդ մասին հայտնում են ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: 

Նախարարի գլխավորած պատվիրակությունն այցի ընթացքում կծանոթանա «Արաս» ազատ տնտեսական գոտու արտադրական տարածքներին և առևտրային կենտրոնների գործունեության կազմակերպմանը։

ՀՀ պատվիրակության կազմում են «Մեղրի ազատ տնտեսական գոտի» ՓԲԸ-ի պատասխանատուները և մի խումբ գործարարներ:

Սուրեն Կարայանը Իրանի Իսլամական Հանրապետություն կմեկնի ԻԻՀ նախագահի խորհրդականԻԻՀ ազատառևտրի գոտիների գերագույն խորհրդի քարտուղար Աքբար Թորքանի հրավերով: