ԵՄ-ն ցանկանում է բացել Հայաստանի դռները Եվրոպայի համար, որպեսզի Հայաստանը դիտարկեն ոչ միայն որպես էկզոտիկ, այլ նաև որպես մոտիկ և բարեկամ երկիր, այդ մասին «Եվրոպան Հայաստանում» խորագրով ԵՄ բազմաոլորտային առևտրային և ներդրումային ցուցահանդեսի բացման արարողության ժամանակ ասել է Հայաստանում ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկին:
Նրա խոսքով՝ ոգևորիչ է Հայաստանից ԵՄ երկրներ արտահանման դինամիկան։
«ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը մի քանի օր առաջ խորհրդարանում ասաց, որ 2017թ. Հայաստանի արտահանումը ԵՄ երկրներ ավելի մեծ է, քան ԵԱՏՄ երկրներ։ Դա շատ կարևոր է, քանի որ ԵՄ շուկա մուտք գործելն ավելի բարդ է, քան ԵԱՏՄ շուկա։ Հետևաբար՝ ես շնորհավորում եմ հայկական բիզնեսին, որ կարողանում է մուտք գործել եվրոպական շուկա և շահույթ ստանալ դրանից։ Մենք փորձում ենք օժանդակել դրան»,-նշել է Սվիտալսկին:
Դեսպանը նշել է, որ ԵՄ-ն օտարերկրյա ներդրողների շարքում առաջինն է, բայց համոզված է՝ դեռ մեծ ներուժ ունեն։
«Մենք ցանկանում ենք խրախուսել եվրոպական բիզնեսներին, որպեսզի նրանք ավելի շատ ներդրումներ կատարեն և ավելի մեծացնեն իրենց ներկայությունը Հայաստանում»։
Vesti.am