Foto

«Լոֆթում» Սևակ Խանաղյանը հանդիպեց իր հայ երկրպագուների հետ. տեսանյութ, ֆոտոշարք

Յուրահատուկ ոճ, հզոր ձայն, վարակիչ ժպիտ և հումորի մեծ զգացում… Երևանում էր երգիչ, երգահան, ռուսական «Գլխավոր բեմ» և «Ձայն» հեռուստանախագծերի մասնակից, ինչպես նաև ուկրաինական «X ֆակտոր» նախագծի 7-րդ եթերաշրջանի հաղթող Սևակ Խանաղյանը:

«The Loft» ինքնազարգացման կենտրոնում սիրված երգիչը հանդիպեց իր հայ երկրպագուների հետ, պատասխանեց նրանց հարցերին և մի քանի խորհուրդ տվեց՝ կյանքում հաջողության հասնելու և երբեք չընկճվելու համար:

«Սևակ Խանաղյանի հետ հանդիպումը կազմակերպել է Ռուսաստանի հայերի միության և Համաշխարհային հայկական կոնգրեսի երիտասարդական կազմակերպությունների ասոցիացիան՝ «Loft» ինքնազարգացման երիտասարդական կենտրոնի հետ համատեղ: Հանդիպումը տեղի է ունենում «Անվանի մարդկանց հետ հանդիպումների շարք» ծրագրի շրջանակում: Ծրագրի նպատակը մեր երիտասարդ շահառուներին հնարավորություն ընձեռելն է՝ հանդիպելու մշակույթի՝ արվեստի, կինոյի, երաժշտության, անվանի մարդկանց հետ: Այսինքն փորձում ենք հարթակ ձևավորել, որպեսզի երիտասարդները կարողանան նրանց հետ անմիջականորեն շփվել և տալ իրենց հուզող հարցերը»,-Vesti.am-ի հետ զրույցում ասաց Ռուսաստանի հայերի միության և Համաշխարհային հայկական կոնգրեսի երիտասարդական կազմակերպությունների ասոցիացիայի նախագահ Մարիամ Մարտիրոսյանը:

Երգիչը նշեց, որ Հայաստանը շատ է կարոտում, հաճախ է այցելելու հայրենիք, սակայն մտադիր չէ վերադառնալ մշտական բնակության: Սևակը նաև նշեց, որ շատ է սիրում հայկական խոհանոցը: «Ես այնպիսի մարդկանցից եմ, ովքեր ընկնելուց հետո ինքնուրույն են բարձրանում: Դա օգնում է կյանքում հաղթահարել ամեն ինչ: Երբեք պետք չէ հիասթափվել: Եթե ինչ-որ նպատակ ունենք, ապա գնացեք դրանց հետևից»,-ասաց նա՝ հավելոլվ, որ իր բացասական կողմերից մեկն այն է, որ մինչ օրս այդպես էլ անգլերենին չկարողացավ տիրապետել և քանի որ լավ չի հասկանում այդ լեզուն, ապա անգլերեն երգեր չի երգում:

Վերջում Սևակի անակնկալ կատարումն էր և անհատական սելֆիները:

Դուսյա Ղազարյան Լուսանկարները՝ Աստղիկ Հովհաննիսյանի Vesti.am

https://www.youtube.com/watch?v=8_jceUqjPEk&feature=youtu.be