Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ավագ և կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հայտնվել է ընթացիկ մրցաշրջանում անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» ամենաարագ ֆուտբոլիստների ցանկում:
Ըստ «Opta» վիճակագրական ընկերության՝ Մխիթարյանն այս մրցաշրջանում վազել է 33,68 կմ/ժ: Այդ արդյունքով Մխիթարյանը 5-րդն է մանչեսթերյան ակումբում:
Ցանկում 4-րդը Ֆիլ Ջոնսն է: Նրան նախորդում են Մարկուս Ռեշֆորդը և Ռոմելու Լուկակուն:
Այս մրցաշրջանում մանչեսթերյան ակումբի ամենաարագ ֆուտբոլիստը Պոլ Պոգբան է՝ 34,58 կմ/ժ արդյունքով:
Vesti.am









