Foto

Աշխարհի գավաթ. Լևոն Արոնյանն անցավ 1/16 եզրափակիչ

Թբիլիսիում ընթացող շախմատի աշխարհի գավաթի խաղարկությունում երեկ կայացել են 1/32 եզրափակչի լրացուցիչ պարտիաները:

ՀԱՕԿ լրատվականի փոխանցմամբ, գրոսմայստեր Լևոն Արոնյանը կարճեցված ժամանակով առաջին երկու պարտիաները ոչ-ոքի ավարտեց Չինաստանը ներկայացնող Հոու Յիֆանի հետ, բայց հաջորդ երկու պարտիաներում հաղթանակ տարավ և 4:2 ընդհանուր հաշվով անցավ 1/16 եզրափակիչ:

ԱՄՆ-ը ներկայացնող Սամուէլ Սևյանը թայ-բրեյքում զիջեց չինացի Լի Չաոյին 0.5:1.5 հաշվով (ընդհանուր հաշիվը 1.5:2.5 է) և դուրս մնաց հետագա պայքարից: