Foto

«Մանչեսթեր Յունայթեդը» մտադիր է նոր պայմանագիր առաջարկել Մոուրինյուին

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» մտադիր է նոր պայմանագիր կնքել թիմի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուի հետ, փոխանցում է «The Telegraph»-ը:

Սպասվում է, որ կողմերը կսկսեն բանակցություններ վարել նոյեմբերին: 54-ամյա պորտուգալացու գործող պայմանագրի ժամկետը «կարմիր սատանաների» հետ նախատեսված է մինչև 2019 թվականը:

Եթե ՄՅՈւ-ն գոհ լինի ընթացիկ մրցաշրջանում թիմի արդյունքներից, ապա Մոուրինյուի նոր պայմանագիրը կստորագրվի հաջորդ ամառ:

Ակումբի նախորդ երկու գլխավոր մարզիչներ Լուի վան Գալը և Դևիդ Մոյեսը միայն երկու մրցաշրջան են գլխավորել «Մանչեսթեր Յունայթեդը»:

Vesti.am