Foto

«Շերեմետևո» օդանավակայանի մոտ ԱԹՍ-ի բեկորներն են ընկել, հրդեհ է սկսվել

Մոսկվայի «Շերեմետևո» միջազգային օդանավակայանի մոտակայքում հրդեհ է բռնկվել, որը, ենթադրաբար, խփված անօդաչու թռչող սարքի (ԱԹՍ) բեկորների հետևանք է։ Ուկրաինական և ռուսական տելեգրամյան ալիքները հրապարակել են տեսանյութեր և լուսանկարներ։

Ըստ առկա տեղեկությունների, հրդեհը տեղի է ունեցել օդանավակայանի մոտակայքում գտնվող «Ռոսնեֆտ»-ին պատկանող նավթամբարում։

Դեպքից կարճ ժամանակ առաջ Շերեմետևոյի տարածքում հայտարարվել է օդային հարվածի մասին նախազգուշացում։

Տարածքում ԱԹՍ-ի վթարի, հնարավոր վնասների կամ զոհերի մասին պաշտոնական հաղորդագրություններ չկան։