Թբիլիսիում ընթացող շախմատի աշխարհի գավաթի խաղարկությունում երեկ անցկացվել են 1/32 եզրափակչի երկրորդ պարտիաները:
ՀԱՕԿ լրատվականի փոխանցմամբ, գրոսմայստեր Լևոն Արոնյանը սպիտակներով կրկին միավորը կիսեց Հոու Յիֆանի (Չինաստան) հետ: Հաշիվը հավասար է՝ 1:1:
Մրցակարգի համաձայն հաղթողը կորոշվի այսօր՝ թայ-բրեյքում:
ԱՄՆ-ն ներկայացնող Սամուէլ Սևյանը ևս երկրորդ պարտիայում ոչ-ոքի խաղաց չինացի Լի Չաոյի հետ: Այստեղ նույնպես ամեն ինչ կորոշվի այսօր:








