«UFC»-ի թեթև քաշային կարգում աշխարհի չեմպիոն Կոնոր ՄակԳրեգորի մարզիչ Օուեն Ռոդին հիասթափված է անպարտելի Ֆլոյդ Մեյվեզերի հետ մենամարտի արդյունքից:
Իռլանդացու թիմը չէր սպասում, որ ամերիկացին գրոհելու է:
«Պետք է կանխատեսեի նման զարգացումը: Պետք է աշխատեինք այդ ուղղությամբ, քանի որ մենամարտի ընթացքում բարդ է ծրագիրը փոխել: Դրա հետ կապված մի քիչ հիասթափված եմ ինձնից, որ չկարողացա կանխագուշակել այն, ինչ տեղի է ունենալու ռինգում:
Կարծում էի, որ Մեյվեզերը պաշտպանվելու է՝ աշխատելով երկրորդ համարով: Նա դա անում էր առաջին 5 ռաունդում: ՄակԳրեգորը հաջողակ էր այդ ժամանակ: Պետք է դասեր քաղենք այս ամենից»,-«Boxing Scene»-ի փոխանցմամբ ասել է Ռոդին:
ՄակԳրեգորը պարտվել էր տեխնիկական նոկաուտով:
Vesti.am









