Թբիլիսիում ընթացող շախմատի աշխարհի գավաթի խաղարկությունում երեկ կայացել են 1/32 եզրափակչի առաջին պարտիաները: Գրոսմայստեր Լևոն Արոնյանը սևերով միավորը կիսեց Չինաստանը ներկայացնող շախմատիստուհի Հոու Յիֆանի հետ:
ՀԱՕԿ լրատվականի փոխանցմամբ, ԱՄՆ դրոշի ներքո հանդես եկող Սամուէլ Սևյանը սպիտակներով ոչ-ոքի արեց չինացի գրոսմայստեր Վանգ Հաոյի հետ:
Այսօր կկայանան 1/32 եզրափակչի պատասխան պարտիաները:









