Foto

Նեյմարը վիրավորել է «Բարսելոնայի» ներկայիս նախագահին

Կատալոնական «Բարսելոնայից» ֆրանսիական ՊՍԺ տեղափոխված Նեյմարն  «Instagram»-ի իր էջում գրառում է կատարել՝ ուղղված Բարսելոնայի ներկայիս նախագահ Մարիա Բարտմեուի հայտարարությանը:

«Այդ նախագահը խեղկատակ է»,-գրել է նա:

Հիշեցնենք, որ Բարտմեուն իր հայտարարության մեջ ասել էր.

«Մեծ սխալ էր չափից դուրս լսել Նեյմարին ու նրա հորը: Բրազիլացու հեռանալը մեզ հնարավորություն կտա վերադառնալ թիմային խաղի և ներդրումներ կատարել ակադեմիայի խաղացողների վրա»:

Vesti.am