Հունահռոմեական ոճի ըմբիշ, Եվրոպական խաղերի արծաթե մեդալակիր, 2016 թվականի ամառային օլիմպիական խաղերի փոխչեմպիոն Միհրան Հարությունյանն իրեն կփորձի խառը մենամարտերում (MMA): Այդ մասին հատնում է «ММА»-ի հայտնի մենեջեր Ռիզվան Մոգոմեդովն ԱՄՆ-ից։
«Ընկերնե՛ր, շտապում եմ ձեզ հետ կիսվել շատ հետաքրքիր նորությամբ: Հունահռոմեական ոճի ըմբշամարտի օլիմպիական հայտնի ՉԵՄՊԻՈՆ Միհրան Հարությունյանը հանդես կգա իր համար նոր մարզաձևում`«ММА»-ում: Մենք համաձայնության ենք եկել համագործակցության շուրջ և կշարունակենք ներդնել մեր ողջ ուժերը` ամենաբարձր նպատակների իրականացման համար: Սպասեք նորությունների»,- գրել է Մոգոմեդովն «Instagram»-ի իր էջում:
Միհրան Հարությունյանը, սակայն մտադիր չէ հեռանալ ըմբշամարտի Հայաստանի հավաքականից և մասնակցելու է Տոկիոյի` 2020 թվականի ամառային օլիմպիական խաղերին:
Vesti.am









