Լիբանանահայ վարորդ Ալեքս Դեմիրճյանը Բելգիայում անցկացվող աշխարհահռչակ «Total 24 Hours of Spa 24»-ժամյա ավտոմրցարշավում երրորդ տեղն է գրավել, հայտնում է «Asbarez»-ը:
Ավտոմրցարշավին մասնակից 64 ավտոմեքենաներից միայն 35-ն են հասել եզրագծին:
«Total 24 Hours of Spa»-ն աշխարհում ամենաբարդ ավտոարշավներից մեկն է՝ հաշվի առնելով 24 ժամ վարելու հանգամանքն ու տարածաշրջանի եղանակային պայմանները:
Դեմիրճյանն ավտոմրցարշավը համարել է կարևոր հնարավորություն՝ ներկայացնելու հայկական ու լիբանանյան համայնքները: Նրա վարած «Ferrari 488 GT3» ավտոմեքենայի վրա եղել են Հայաստանի դրոշի գույները՝ կարմիր, կապույտ և նարնջագույն, ինչպես նաև Լիբանանի դրոշը: «Հիանալի զգացում է եզրագիծը հատել Հայաստանի ու Լիբանանի դրոշներով»,- ասել է ավտոմրցարշավորդը:
Vesti.am









