Foto

ԵԱ Մ 21. Հայաստանի հավաքականը պարտվեց Մակեդոնիայի ընտրանուն

Այսօր ֆուտբոլի 2019 թվականի Եվրոպայի երիտասարդական առաջնության ընտրական փուլում Հայաստանի հավաքականը Երևանում 0:3 հաշվով պարտվեց Մակեդոնիային: Այդ մասին հայտնում են ՀԱՕԿ լրատվական ծառայությունից:

Հյուրերի կազմում հետ-տրիքի հեղինակ դարձավ Տիխոմիր Կոստադինովը (8, 26, 72):

Երեք հանդիպումից հետո 4 միավորով մեր թիմը 7-րդ խմբում զբաղեցնում է երկրորդ տեղը: Հաջորդ խաղը Հայաստանի երիտասարդական հավաքականը հոկտեմբերի 2-ին‚ Երևանում կանցկացնի Ջիբրալթարի հետ: