Foto

Հայտնի է դարձել Հայաստանի բասկետբոլի հավաքականի խաղացանկը

Նոյեմբերին մեկնարկելու է Եվրոպայի 2021 թվականի նախընտրական առաջին փուլը, որին մասնակցելու է նաև Հայաստանի ազգային հավաքականը: Նախընտրական B ենթախմբում Հայաստանի հավաքականի մրցակիցներն են լինելու Ալբանիայի և Դանիայի հավաքականները: Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան ներկայացնում է ենթախմբի խաղացանկը:

Խաղացանկ 23 նոյեմբերի Ալբանիա-Հայաստան
26 նոյեմբերի Հայաստան-Դանիա 2018թ. 22 փետրվարի Դանիա-Ալբանիա 25 փետրվարի Հայաստան-Ալբանիա 28 հունիսի Դանիա-Հայաստան 1 հուլիսի Ալբանիա-Դանիա

Եվրոպայի առաջնության նախընտրական փուլին մասնակցում է 9 հավաքական, որոնք ընդգրկված են 3 ենթախմբերում: Հաջորդ փուլի ուղեգիր են նվաճելու ենթախմբերում 1-ին հորիզոնականները գրաված թիմերը և 2-րդ տեղում հայտնված թիմերի շարքում լավագույն ցուցանիշը ունեցող հավաքականը: