Foto

Նավթի գների շաբաթվա դինամիկան

Լոնդոնի և Նյու Յորքի բորսաներում էլեկտրոնային վաճառքի ընթացքում նավթի համաշխարհային գները չեն որոշակիանում: Gazeta.ru-ի փոխանցմամբ՝ այդ մասին վկայում են վաճառքի տվյալները։

Նյույորքյան բորսայում (NYMEX) «WTI» թեթև նավթի հոկտեմբերյան ֆյուչերսներն աճել  են  0,13 տոկոսով՝ մեկ բարելի դիմաց հասնելով 47,29  դոլարի:

Լոնդոնի «ICE Futures» բորսայում «Brent» տեսակի նավթի նոյեմբերյան մատակարարումները նվազել  են 0,19 տոկոսով՝ մեկ բարելի դիմաց հասնելով 52,76 դոլարի:

Օգոստոսի 28-ին «WTI» տեսակի նավթի հունիսի մատակարարումների ֆյուչերսային գործարքների գինը Նյու Յորքի և Լոնդոնի ապրանքային բորսայում մեկ բարելի դիմաց կազմել էր 47.68 դոլար, իսկ «Brent» տեսակինը՝ 52.55:

Օգոստոսի 29-ին «WTI» տեսակի նավթի հունիսի մատակարարումների ֆյուչերսային գործարքների գինը Նյու Յորքի և Լոնդոնի ապրանքային բորսայում մեկ բարելի դիմաց կազմել էր 46,78 դոլար, իսկ «Brent» տեսակինը՝ 52,07:

Օգոստոսի 30-ին «WTI» տեսակի նավթի հունիսի մատակարարումների ֆյուչերսային գործարքների գինը Նյու Յորքի և Լոնդոնի ապրանքային բորսայում մեկ բարելի դիմաց կազմել էր 46.30  դոլար, իսկ «Brent» տեսակինը՝  51.79:

Օգոստոսի 31-ին «WTI» տեսակի նավթի հունիսի մատակարարումների ֆյուչերսային գործարքների գինը Նյու Յորքի և Լոնդոնի ապրանքային բորսայում մեկ բարելի դիմաց կազմել էր 45,94 դոլար, իսկ «Brent» տեսակինը՝ 50,88:

Սեպտեմբերի 1-ին  «WTI» տեսակի նավթի հունիսի մատակարարումների ֆյուչերսային գործարքների գինը Նյու Յորքի և Լոնդոնի ապրանքային բորսայում մեկ բարելի դիմաց կազմել էր 46,93 դոլար, իսկ «Brent» տեսակինը՝ 52,71:

Vesti.am