Անգլիայի ֆուտբոլի ազգային հավաքականի նախկին ավագ և լիվերպուլյան «Էվերթոնի» հարձակվող Ուեյն Ռունին ձերբակալվել է հարբած վիճակում մեքենա վարելու համար: Ֆուտբոլիստի մեքենան կանգնեցրել են օգոստոսի 31-ի երեկոյան՝ Չեշիրյան կոմսությունում գտնվող նրա առանձնատնից ոչ հեռու:
Նախնական տեղեկության համաձայն՝ ֆուտբոլիստն, ով այս ամառ է վերադարձել «Էվերթոն» «Մանչեսթեր Յունայթեդում» 13 խաղաշրջան անցկացնելուց հետո, երեկոյան միջոցառումից հետո տուն վերադառնալիս է եղել:
Թե ձերբակալությունն ինչ հետևանքներ կունենա Ռունիի համար, դեռևս հայտնի չէ:
Վերջին ամիսներին Ռունիի կյանքում բազմաթիվ միջադեպեր են գրանցվել, կապված ալկոհոլի չարաշահման հետ: Ացյալ տարվա նոյեմբերին ֆուտբոլիստը հարսանիքներից մեկի ժամանակ հարբած տեսք է ունեցել:
Vesti.am









