Լոնդոնի և Նյու Յորքի բորսաներում էլեկտրոնային վաճառքի ընթացքում նավթի համաշխարհային գները նվազել են: Gazeta.ru-ի փոխանցմամբ՝ այդ մասին վկայում են վաճառքի տվյալները։
Նյույորքյան բորսայում (NYMEX) «WTI» թեթև նավթի հոկտեմբերյան ֆյուչերսները նվազել են 0,64 տոկոսով՝ մեկ բարելի դիմաց հասնելով 46,93 դոլարի:
Լոնդոնի «ICE Futures» բորսայում «Brent» տեսակի նավթի նոյեմբերյան մատակարարումները նվազել են 0,28 տոկոսով՝ մեկ բարելի դիմաց հասնելով 52,71 դոլարի:
Օգոստոսի 31-ին «WTI» տեսակի նավթի հունիսի մատակարարումների ֆյուչերսային գործարքների գինը Նյու Յորքի և Լոնդոնի ապրանքային բորսայում մեկ բարելի դիմաց կազմել էր 45,94 դոլար, իսկ «Brent» տեսակինը՝ 50,88:
Vesti.am