Foto

էժան վարկեր գյուղացիներին՝ կարկտապաշտպան ցանցեր տեղադրելու համար

Կառավորությունն այսօրվա նիստին որոշում է կայացրել հակակարկտային ցանցերի ներդրման պետական աջակցություն ցուցաբերել գյուղացիներին:

Նման ցանցերի ներդրման պետական աջակցության ծրագրի մշակ­ման անհրաժեշտությունը պայմանավորված է Հայաստանի և նրա գյուղատնտեսու­թյան` բնակլիմայական աղետների մասնավորապես` կարկտահարության նկատմամբ խոցելի լինելու և դրա մեղմման քայլերի ձեռնարկման առաջնահերթությամբ:

Ծրագրի հիմնական նպատակը` գյուղատնտեսությունում տնտեսավարողներին մատչելի պայմաններով, մասնավորապես՝ նպատակային վարկերի տոկոսադրույքի սուբսիդավորման մեխանիզմների կիրառմամբ կարկտապաշտպան ցանցերի ներդրումն է, արդյունքում՝ պտղատու և խաղողի այգիների կարկուտից արդյունավետ պաշտպանությունն է, տնտեսավարողների եկամուտների պահպանումն ու այգեգործության արդյունավետության բարձրացումն է:

Ծրագրով նախատեսվում է գյուղատնտեսությունում տնտեսավարողների համար առաջարկել հակակարկտային ցանցերի ձեռքբերման և ներդրման հնարավորինս մատչելի և արդյունավետ մոտեցումներ:

Vesti.am