Foto

Հայաստանն ու Չինաստանը քննարկում են պղնձաձուլարան կառուցելու հարցը

Հայաստանը Չինաստանի հետ քննարկում է պղնձաձուլարանի կառուցման ներդրումային ծրագիր իրականացնելու հարցը: Օգոստոսի 31-ին, կառավարության նիստից հետո, լրագրողների հետ զրույցում այդ մասին ասաց ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը:

Նախարարը տեղեկացրեց, որ աշխատանքներն ընթացքի մեջ են,  քննարկումներ են իրականացնում չինացի գործարարների հետ:

«Երբ նորություն լինի , այդ մասին կհայտնենք»,-ընդգծեց նա։

Ներդրումային ծրագիրը գնահատվում է 300 մլն դոլար: Ինչ վերաբերում է ծրագրի տնտեսական արդյունքներին, նախարարն ասաց, որ  դրանք վերջնականապես պարզ կդառնան աշխատանքների ավարտից հետո:

Vesti.am