Foto

Շարապովան դուրս է եկել ԱՄՆ-ի բաց առաջնության երկրորդ շրջան

Ռուս թենիսիստուհի Մարիա Շարապովան դուրս է եկել ԱՄՆ-ի բաց առաջնության երկրորդ շրջան: Առաջին շրջանում Շարապովան 6:4, 4:6 և 6:3 հաշվով հաղթել է աշխարհի երկրորդ ռակետ, ռումինացի Սիմոնա Հալեպին:

Հանդիպումը տևել է 2 ժամ 42 րոպե, ինչից հետո թենիսիստուհին, որը տևական դադարից հետո վերադարձել է մեծ թենիս, չի կարողացել զսպել արցունքները:

Շարապովայի հաջորդ մրցակիցը կլինի Հունգարիայի ներկայացուցիչ Թիմեա Բաբոշը, ով հաղթել է շվեյցարացի Վիկտորիա Գոլուբիչին:

Vesti.am