Foto

Բարի լույս, Հայաստան. Հենրիխ Մխիթարյան

Հայաստանի ազգային հավաքականը սկսել է նախապատրաստությունն «ԱԱ-2018»-ի ընտրական փուլի` Ռումինիայի և Դանիայի հավաքականների հետ խաղերին և մարզում է անցկացրել Ավանի ակադեմիայի մարզադաշտում:

Հայաստանի ազգային հավաքականի և ՄՅՈւ-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը երեկ անցկացրած մարզումից լուսանկար է հրապարակել և հետևյալ գրառումը կատարել.

«Բարի լույս, Հայաստա՛ն»:

Աշխարհի 2018 թվականի առաջնության ընտրական փուլի Ռումինիա-Հայաստան խաղը տեղի կունենա սեպտեմբերի 1-ին Բուխարեստի «Արենա Նացիոնալ» մարզադաշտում, իսկ սեպտեմբերի 4-ին Արթուր Պետրոսյանի սաները Երևանում կհյուրընկալեն Դանիայի ընտրանուն: