Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) «Քլիվլենդ» ակումբի առաջատար Լեբրոն Ջեյմսը խոսել է Լաս Վեգասում կայացած Ֆլոյդ Մեյվեզեր-Քոնոր ՄակԳրեգոր մենամարտի մասին:
«Շնորհավորում եմ Ֆլոյդ Մեյվեզերին: 50:0-ն աննախադեպ է: Մեծ պատիվ էր և ուրախություն տեսնել, թե ինչպես է կերտվում պատմությունը: Քոնոր ՄակԳրեգոր, դու ցույց տվեցիր, որ չեմպիոն ես և պարզապես հրեշ: Մեծ հարգանք քեզ»,- թվիթերյան իր էջում գրել է Ջեյմսը:
Հիշեցնենք, որ Մեյվեզերը հաղթել էր տեխնիկական նոկաուտով:
Vesti.am









