Հենրիխ Մխիթարյանն Անգլիայի առաջնության 3 տուրերում դեռ խաղադաշտն առանց գոլային փոխանցում կատարելու չի լքել:
3-րդ տուրում էլ «Լեսթերի» դեմ խաղում նրա իրացրած անկյունայինի արդյունքում գոլի հեղինակ է դարձել Մորկուս Ռեշֆորդը:
Դա Մխիթարյանի արդեն 5-րդ գոլային փոխանցումն է եղել: Այդ արդյունքով նա կրկնել է ԱՊԼ-ի ռեկորդը: Նման արդյունավետությամբ Անգլիայի 1994-1995 թթ. առաջնության առաջին 3 տուրում մեկնարկել էր նաև Ռուել Ֆոքսը:
Vesti.am









