Ֆրանսիական ՊՍԺ-ն համաձայնության է եկել «Մոնակոյի» հետ հարձակվող Կիլիան Մբապեի տրանսֆերի շուրջ, տեղեկացնում է «Sky Sports»-ը:
Ֆրանսիացի հարձակվողը փարիզցիների կազմ կտեղափոխվի վարձավճարով, սակայն դրա հետ մեկտեղ Ունաի Էմերիի թիմը 2018 թվականի ամռանը ստիպված կլինի գնել նրա տրանսֆերը 166 միլիոն ֆունտ ստեռլինգով: Այլ խաղացողներ այդ գործարքում չեն ընդգրկվել:
«Մարսելի» հետ խաղում Մբապեն փոխարինողների թվում էր և այդպես էլ դաշտ դուրս չի եկել:









