Foto

«Մանչեսթեր Սիթին» 70 մլն եվրո է առաջարկել Օբամեյանգի համար

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան հետաքրքրված է Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Պյեր-Էմերիկ Օբամեյանգի ծառայություններով, հայտնում է «Sky»-ը:

Աղբյուրի փոխանցմամբ՝ անգլիական ակումբը Գաբոնի հավաքականի ֆուտբոլիստի համար պատրաստ է 70 մլն եվրո առաջարկել:

Ֆուտբոլիստն էլ իր հերթին նշում էր, որ պետք է անպայման հեռանա իր ներկայիս ակումբից, եթե ցանկանում է աճ գրանցել: Բայց օրերս դորտմունդցիների մարզական տնօրեն Միխայիլ Ցորկը բացառեց, որ այս ամառ Օբամեյանգը մեկ այլ ակումբ կտեղափոխվի` նշելով,որ նրա համար պահն արդեն բաց է թողնվել:

Vesti.am