Foto

ԱԱ. Հովհաննես Բաչկովը հաղթանակով մեկնարկեց աշխարհի առաջնությունում

Համբուրգում ընթանում է բռնցքամարտի աշխարհի առաջնությունը։ 64 կգ քաշային կարգում Հովհաննես Բաչկովը տարվա գլխավոր ստուգատեսում մեկնարկեց երկրորդ շրջանից և առավելության հասավ Ղազախստանի ներկայացուցիչ Բեկդաուլետ Իբրահիմովի նկատմամբ։

Վաղը 60 կգ քաշային Կարեն Տոնականյանը կանցկացնի երկրորդ մենամարտը՝ մրցելով ուզբեկ Էլնուր Աբդուռաիմովի հետ: