Օգոստոսի 25-ին՝ Սևան քաղաքում առաջին անգամ անցկացվել է «Մարտարվեստների փառատոն», որին մասնակցել է շուրջ 400 մարզիկ՝ Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիայից, (նախագահ՝ Անդրանիկ Հակոբյան) Հայաստանի Այկիկենդո կարատեի ֆեդերացիայից (նախագահ՝ Դավիթ Աթանեսյան) և Հայաստանի Ռազմական Թեքվանդոյի ֆեդերացիայից (նախագահ՝ Վրեժ Խաչիկյան): Այդ մասին հայտնում են Կիոկուշին կարատեի ֆեդերացիայից:
Մարզիկները հանդես են եկել ցուցադրական ելույթներով, ինչպես նաև անցկացվեց ընդհանուր մարզում՝ ֆեդերացիաների նախագահների գլխավորությամբ: Սա իր բնույթով աննախադեպ միջոցառում էր, որն ուղղված էր տարբեր մարտարվեստների ներկայացուցիչների միջև համագործակցություն և փորձի փոխանակում ապահովելու համար: Փառատոնին ներկա էին նաև բարձրաստիճան այրեր, ովքեր տպավորված էին միջոցառման անցկացման բարձր մակարդակից:









