Foto

Հաքերները կոտրել են «Ռեալի» թվիթերյան էջն ու հայտարարել Մեսսիի տեղափոխության մասին

Մի խումբ հաքերներ, որոնք օրեր առաջ կոտրել էին «Բարսելոնայի» թվիթերյան էջն ու հայտարարել ՊՍԺ-ի կիսապաշտպան Անխել Դի Մարիայի` կատալոնական ակումբ տեղափոխության մասին, այսօր կոտրել են նաև «Ռեալի» էջը:

Այս անգամ, հաքերները հայտարարել են կապտա-նռնագույնների արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսիի` մայրաքաղաքային ակումբ տեղափոխվելու մասին:

Գրառմանը հաքերները կցել են նաև նախորդ մրցաշրջանում «Ռեալի» հետ խաղում Մեսսիի հաղթական գոլի տեսանյութը (3:2).

untitled63

Vesti.am