Փարիզում շարունակվում է ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունը։ 125 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ Լևան Բերիանիձեն բրոնզե մեդալ նվաճեց։ Այդ մասին տեղեկացնում են ՀԱՕԿ լրատվականից:
Երրորդ տեղի համար պայքարում մեր ըմբիշը հաղթեց Ռուսաստանը ներկայացնող Անզոր Խիզրիևին։
Բերիանիձեն առաջին անգամ աշխարհի առաջնությունում դարձավ բրոնզե մեդալակիր։









