ԱՄՆ-ի Ինդիանապոլիս քաղաքում մեկնարկած լողի աշխարհի պատանիների առաջնությունում Հայաստանի հավաքականի անդամներ Անի Պողոսյանն ու Վարսենիկ Մանուչարյանը մեկնարկեցին 100 մետր ազատ լողաոճում: Այդ մասին տեղեկացում են ՀԱՕԿ-ից:
Անի Պողոսյանը 85 մասնակիցների մեջ զբաղեցրեց 43-րդ տեղը: Նրա ցույց տված 59,13 արդյունքը Հայաստանի պատանիների նոր ռեկորդ է: Վարսենիկ Մանուչարյանը 59,69 արդյունքով գրավեց 48-րդ հորիզոնականը:









