Թայվանի Թայփեյ քաղաքում ընթացքող 29-րդ ամառային համաշխարհային ուսանողական խաղերի ծանրամարտի 105+ կգ քաշային կարգում Գոռ Մինասյանը դարձավ չեմպիոն: Այդ մասին հայտնում են ՀԱՕԿ լրատվականից:
Ունիվերսիադայի ոսկե մեդալը Մինասյանը նվաճեց երկամարտի 430 կգ արդյունքով: Պոկում վարժությունում հայ ծանրորդը գլխավերևում պահեց 200 կգ, իսկ հրումում ՝ 230 կգ:









