Փարիզում այսօր մեկնարկել է ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունը: Հայաստանի ազգային հավաքականից առաջին օրն արդեն պայքարի մեջ են մտել երեք ըմբիշ:
Գարիկ Բարսեղյանը 59 կգ քաշային կարգում որակավորման փուլում 10:2 հաշվով հաղթանակ է տարել իսրայելցի Յուրի Հոլուբի նկատմամբ, իսկ Վալոդյա Ֆրանգուլյանը որակավորման փուլում 9:5 հաշվով պարտվել է Ղազախստանի ներկայացուցիչ Դաուլեթ Նիյազբեկովին:
Քիչ անց պայքարը կսկսի նաև գերծանր՝ 125 կգ քաշային Լևան Բերիանիձեն, որը 1/16 եզրափակչում կգոտեմարտի որակավորման փուլում սլովակ-ղազախ զույգի հաղթողի հետ:









