Foto

Այս մրցաշրջանը Մխիթարյանինն է լինելու, ես խաղադրույք եմ կատարում նրա վրա. Իբրահիմովիչ

Հարձակվող Զլատան Իբրահիմովիչը, ով մեկամյա պայմանագիր է կնքել «Մանչեսթեր Յունայթեդի» հետ, կարծիք է հայտնել, որ այս մրցաշրջանում իր թիմակից Հենրիխ Մխիթարյանը նկատելի առաջընթաց կգրանցի։

«Կարծում եմ, սա կլինի Մխիթարյանի մրցաշրջանը: Նախորդ մրցաշրջանի սկզբում նրա համար դժվար էր, բայց հետո սթափվեց, իսկ այս մրցաշրջանը պարզապես հիասքանչ է սկսել: Մարդիկ թերագնահատում են նրան, քանի որ աշխարհում այնպիսի բարձր անուն չունի, ինչպիսին ունեն մյուս ֆուտբոլիստները:

Դրա պատճառը միգուցե այն է, որ նա եկել է փոքր երկրից, բայց այս տարի Մխիթարյանը կստանա այն վստահությունը, որին արժանի է: Ես խաղադրույքս կատարում եմ Մխիթարյանի վրա: Իսկ եթե նա ինձ գոլային փոխանցումներ չկատարի, ուրեմն` չի խաղա... կատակում եմ»,- «ESPN»-ի փոխանցմամբ, ասել է Իբրահիմովիչը:

Vesti.am